Միացյալ Նահանգները միջազգային նորմերի ամենամեծ խախտողն է
https://parstoday.ir/hy/news/world-i122012-Միացյալ_Նահանգները_միջազգային_նորմերի_ամենամեծ_խախտողն_է
ԱՄՆ-ում անցկացվող նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ խոշոր քաղաքներում ոստիկանությունը չի հարգում քաղաքացիական իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2020 12:35 Asia/Tehran

ԱՄՆ-ում անցկացվող նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ խոշոր քաղաքներում ոստիկանությունը չի հարգում քաղաքացիական իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորությունները:

Միացյալ Նահանգների Չիկագոյի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են ոստիկանության կողմից «մահաբեր ուժի» գործածությունը ԱՄՆ 20 խոշոր քաղաքներում և հասկացել, որ  ոստիկանությունը չի աշխատում մարդու իրավունքների վերաբերյալ ընդունված միջազգային օրենքների կանոնակարգով: 

Միջազգային ստանդարտի համաձայն, մահաբեր ուժի օգտագործումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ դա լուրջ և անմիջական սպառնալիք է համարվում և դա վերջին լուծումն է մեղավոր մարդուն կասեցնելու համար:

ԱՄՆ-ի ոստիկանությունը բողոքարարներին ցրելու, կասկաշյալներին հետապնդելու և հանցանգործությունը կանխելու դեպքերում դիմել է մահաբեր ուժի:

Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Միացյալ Նահանգների ոստիկանությունը միջազգային նորմերի ամնեամեծ խախտողն է աշխարհում:

Մոտ ամիս է, որ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում ոստիկանության ռասիստական ​​պահվածքի դեմ:

Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ի ոստիկանությունը,ճնշում է ժողովրդական ցույցերը: