Միացյալ Նահանգները միջազգային նորմերի ամենամեծ խախտողն է
ԱՄՆ-ում անցկացվող նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ խոշոր քաղաքներում ոստիկանությունը չի հարգում քաղաքացիական իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորությունները:
Միացյալ Նահանգների Չիկագոյի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են ոստիկանության կողմից «մահաբեր ուժի» գործածությունը ԱՄՆ 20 խոշոր քաղաքներում և հասկացել, որ ոստիկանությունը չի աշխատում մարդու իրավունքների վերաբերյալ ընդունված միջազգային օրենքների կանոնակարգով:
Միջազգային ստանդարտի համաձայն, մահաբեր ուժի օգտագործումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ դա լուրջ և անմիջական սպառնալիք է համարվում և դա վերջին լուծումն է մեղավոր մարդուն կասեցնելու համար:
ԱՄՆ-ի ոստիկանությունը բողոքարարներին ցրելու, կասկաշյալներին հետապնդելու և հանցանգործությունը կանխելու դեպքերում դիմել է մահաբեր ուժի:
Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Միացյալ Նահանգների ոստիկանությունը միջազգային նորմերի ամնեամեծ խախտողն է աշխարհում:
Մոտ ամիս է, որ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում ոստիկանության ռասիստական պահվածքի դեմ:
Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ի ոստիկանությունը,ճնշում է ժողովրդական ցույցերը: