ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 122 հազար մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i122020-ԱՄՆ_ում_կորոնավիրուսի_զոհ_է_դարձել_ավելի_քան_122_հազար_մարդ
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 122 հազար մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2020 14:48 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում  կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 122 հազար մարդ

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 122 հազար մարդ:

Ամերիկյան լրատվամիջոցներն այսօր հայտարարել են, որ Միացյալ Նահանգներում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է  2 միլիոն 356 հազար 841-ի, իսկ մահացածների թիվը 122 հազար 248 է: 

Կորոնավիրուսով վարակվածների և մահացածների  թվով աշխարհում  առաջատարը Միացյալ Նահանգներն է:

ԱՄՆ կառավարությունը և մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության են ենթարկվել  կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում արդյունավետ ու լուրջ քայլեր չձեռնարկելու համար: