Բորելը դրական է գնահատել Չիանստանի հետ ՀԳՀԾ-ի պահպանման վերաբերյալ քննարկումները
https://parstoday.ir/hy/news/world-i122035-Բորելը_դրական_է_գնահատել_Չիանստանի_հետ_ՀԳՀԾ_ի_պահպանման_վերաբերյալ_քննարկումները
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը դրական է գնահատել Չիանստանի հետ ՀԳՀԾ-ի պահպանման վերաբերյալ քննարկումները:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունիս 23, 2020 04:34 Asia/Tehran
  • Բորելը դրական է գնահատել Չիանստանի հետ ՀԳՀԾ-ի պահպանման վերաբերյալ քննարկումները

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը դրական է գնահատել Չիանստանի հետ ՀԳՀԾ-ի պահպանման վերաբերյալ քննարկումները:

Այդ մասին, Բորելը գրառում է արել իր թվիթերյան էջում:

Բորելը նշել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Չարլզ Միշելի  և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ  միասին, մասնակցել է ԵՄ-Չինաստան օնլայն քննարկմանը:

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը մեկ այլ ուղերձում գրել է. «Մենք չինացի պաշտոնյաների հետ խորհրդակցել ենք արտաքին և անվտանգության կարևոր առաջնահերթությունների վերաբերյալ, ներառյալ ՝ միջուկային գործարքի պահպանումը»:

Երկուշաբթի օրը, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժաո Լիջյանը ևս մեկ անգամ վերահաստատել էր իր երկրի աջակցությունը միջուկային գործարքին և դատապարտել  ԱՄՆ-ի հակաիրանական գործողությունները: