Թրամփը դիմել է ավետարանականներին. «Իսրայելի համար մեծ գործեր եմ արել»
https://parstoday.ir/hy/news/world-i122110-Թրամփը_դիմել_է_ավետարանականներին._Իսրայելի_համար_մեծ_գործեր_եմ_արել
Սիոնիստական ռեժիմին աջակցող քրիստոնյաների հետ կապված հեռուստաալիքին տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահը ներկայացրել է Իսրայելին մատուցած իր ծառայությունների ցանկը և պաշտպանել է իր կառավարության հակաիրանական դիրքորոշումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2020 08:42 Asia/Tehran
  • Թրամփը դիմել է ավետարանականներին. «Իսրայելի համար մեծ գործեր եմ արել»

Սիոնիստական ռեժիմին աջակցող քրիստոնյաների հետ կապված հեռուստաալիքին տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահը ներկայացրել է Իսրայելին մատուցած իր ծառայությունների ցանկը և պաշտպանել է իր կառավարության հակաիրանական դիրքորոշումները:

Ավետարանական քրիստոնեաների հետ կապված CBN ալիքի հաղորդմամբ, հեռուստաալիքին տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահը ներկայացրել է Իսրայելին մատուցած իր ծառայությունները:

Թրամփը հույս է հայտնել, որ 2020թ. նախագահական ընտրություններում ավետարանականները կաջակցեն իրեն: Վերջին 4 տարվա ընթացքում ԱՄՆ-ի կառավարության հակաիրանական քայլերը Թրամփը համարել է ավետարանականներին ու Սիոնիստական ռեժիմին մատուցած ծառայություն:

Միջազգային հանրության ու ՄԱԿ-ի հակադրությանն արժանացած Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման անօրինական քայլը, Թրամփը համարել է Թել Ավիվին մատուցած իր ծառայություններից մեկը: 

Դիմելով ավետարանականներին, Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս գալու անօրինական քայլը համարել է Իսրայելի համար կատարած ամենամեծ քայլը: