Ռուսաստանը հանդես է գալիս Իսրայելի և Պաղեստինի միջև ուղիղ բանակցությունների օգտին
https://parstoday.ir/hy/news/world-i122127-Ռուսաստանը_հանդես_է_գալիս_Իսրայելի_և_Պաղեստինի_միջև_ուղիղ_բանակցությունների_օգտին
Ռուսաստանը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր Պաղեստինի և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններ սկսելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2020 14:34 Asia/Tehran
  • Ռուսաստանը հանդես է գալիս Իսրայելի և Պաղեստինի միջև ուղիղ բանակցությունների  օգտին

Ռուսաստանը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր Պաղեստինի և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններ սկսելու համար:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելկով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ասվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ:

Այն ներկայացրել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Սերգեյ Նեբեզնյան:

«Այսօր առավել քան երբևէ պահանջվում է միջազգային համագործակցություն և ընդհանուր քայլեր մերձավորարևելյան խաղաղ գործընթացի առաջ մղման համար: Ռուսաստանը պատրաստ է ներնդել առավելագույն ջանքեր պաղեստինա-իսրայելական ուղիղ բանակցություններ սկսելու ուղղությամբ՝ միջազգային ընդունված իրավունքի, ՄԱԿ-ի բանաձևերի, մադրիդյան սկզբունքների, արաբական խաղաղ նախաձեռնության հիման վրա խնդրի կարգավորման նպատակով: Դրանք նախատեսում են ստեղծել անկախ, սուվերեն պաղեստինյան պետություն՝ 1967 թվականի սահմանների շրջանակում»,- նշել է Նեբեզնյան:

Armenpress.am