Եվրահանձնաժողովը նահանջել է Արևմտյան ափի բռնակցմանը կտրուկ արձագանքելու դիրքորոշումից
Որոշ ժամանակ առաջ եվրոպացի տարբեր պաշտոնյաներ խոսել էին Հորդանան գետի արևմտյան ափը բռնագրավելու Իսրայելի նախագծին լուրջ արձագանքելու անհրաժեշտության մասին, սակայն Եվրահանձնաժողովի նախագահն անուղղակիորեն նահանջել է այդ օկուպացիային կտրուկ արձանգանքելու դիրքորոշումից:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, երկուշաբթի օրը DLF ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Նախ պետք է տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, քանի որ ներկա դրությամբ, այս նախագծին վերաբերյալ ցանկացած արձագանք հիմնված է ենթադրությունների վրա»:
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ Եվրահանձնաժողովը նահանջել է իր նախկին դիրքերից:
Եվրահանձանժողովի նախագահն ասել է. «Մենք բոլորս համաձայն ենք, որ տարածքների կցման նախագիծը հակասում է միջազգային օրենքներին, սակայն թույլ տվեք նախ տեսնենք, թե ինչ է անում Իսրայելը, ապա հստակ որոշում կայացնենք Եվրամիության հակազդեցության եղանակի վերաբերյալ»:
Սիոնիստական ռեժիմը պատրաստվում է ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ, հուլիսի 1-ին պաշտոնապես բռնագրավել Հորդանան գետի արևմտյան ափի 30 տոկոսը: