Չինաստանի նախագահն ստորագրել է Հոնկոնգում ազգային անվտանգության մասին սկանդալային օրենքը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը ստորագրել է Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենքը, որը ուժի մեջ կմտնի հուլիսի մեկին:
Ինչպես հաղորդում է Շին Հուա լրատվական գործակալությունը, Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի` բարձրագույն օրենսդիր մարմնի մշտական հանձնաժողովը երեքշաբթի առավոտյան հավանություն է տվել Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենքին:
Օրենքը, որը բաղկացած 5 գլխից ու 66 հոդվածից, հստակ սահմանում է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում ազգային անվտանգության պահպանման կառույցների պատասխանատվությունը:
Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի` բարձրագույն օրենսդիր մարմնի մշտական հանձնաժողովի նախագահ Լի Ժանշոն ասել է.«Այս օրենքի ընդունումը Չինաստանի և Հոնկոնգի քաղաքացիների կամքի դրսևորումն է»:
Նոր օրենքը կոչված է պայքարելու «այն գործողությունների դեմ, որոնք սպառնում են Հոնկոնգում ազգային անվտանգությանը։ Նման սպառնալիքների թվում են անջատողականությունը, ահաբեկչությունը, պետական իշխանության խաթարումն ու օտարերկրյա հակաչինական ուժերի հետ դավադրությունը»։
Հոնկոնգը 1842-ից մինչև 1997 թվականը եղել է Բրիտանիայի տիրապետության տակ, բայց 1997-ին միացել է Չինաստանին: