Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Հոնկոնգի կապակցությամբ
Չինաստանի ԱԳՆ խոսնակը մեկ անգամ ևս ԱՄՆ-ին հորդորել է չմիջամտել Հոնկոնգի ներքին հարցերին:
Հուլիսի 3-ին, Չժաո Լի Ցզյանն ասել է.«Հոնկոնգի ազգային անվտանգության օրենքը Չինաստանի ներքին խնդիրն է և որևէ երկիր իրավունք չունի միջամտել այդ օրենքի գործադման հարցում»:
Չինացի դիվանագետը հավելել է. «Հոնկոնգի ազգային անվտանգության պահպանման օրենքն ապահովում է Չինաստանի սեփականության և անվտանգության իրավունքը, Հոնկոնգի կայունությունն ու զարգացումը, և «մեկ երկիր՝ երկու համակարգով» քաղաքականության շարունակումը, ինչն ընդունվել է մեր երկրի քաղաքացիների, այդ թվում նաև Հոնկոնգի բնակիչների կողմից»:
Վերջերս ԱՄՆ-ի Կոնգրեսը վավերացրել է մի օրենք, ինչի համաձայն պատժի են ենթարկվելու այն բանկերը, որոնք Հոնկոնգի անվտանգության նոր օրենքի գործադրման հարցում համագործակցում են Չինաստանցի հետ: Չինաստանի ժողովրդական կոնգրեսը երեքշաբթի օրը վավերացրել է Հոնկոնգի ազգային անվտանգության օրենքը: