Լոնդոն. Բրիտանիան հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Լոնդոնը հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավորություններին:
Հուլիսի 4-ին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, թե Իրանը պետք է կատարի միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչությունն այդ հայտարարությունն արել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելին ուղղված Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի նամակի հրապարակումից հետո:
Նամակում, Մուհամմադ Ջավադ Զարիֆը պահանջել է գործարդել ՀԳՀԾ-ի 36-րդ հոդվածը և եվրոպացիների կողմից իրենց պարտավորությունների նկատմամբ անհավատարմության հարցը քննել Համատեղ հանձնաժողովում:
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությանը և եվրոպական այլ երկրներ պնդում են, որ Իրանը հավատարիմ չէ միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորություններին, մինչդեռ իրենք չեն գործադրել ՀԳՀԾ-ի դրույթների մեծ մասը: