Գերմանիա. Եվրոպական եռյակը հավատարիմ է ՀԳՀԾ-ի պահպանմանը
https://parstoday.ir/hy/news/world-i122510-Գերմանիա._Եվրոպական_եռյակը_հավատարիմ_է_ՀԳՀԾ_ի_պահպանմանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, մի հայտարարության մեջ, առանց նշելու ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունների նկատմամբ եվրոպական եռյակի անհավատարմությանը, հայտարարել է. «Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան կարևորում են Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանումը և այդ կապակցությամբ բանակցություններ են սկսել Իրանի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2020 10:21 Asia/Tehran
  • Գերմանիա. Եվրոպական եռյակը հավատարիմ է  ՀԳՀԾ-ի պահպանմանը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, մի հայտարարության մեջ, առանց նշելու ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունների նկատմամբ եվրոպական եռյակի անհավատարմությանը, հայտարարել է. «Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան կարևորում են Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանումը և այդ կապակցությամբ բանակցություններ են սկսել Իրանի հետ»:

Հուլիսի 5-ին, Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է. «Մենք որպես ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երկրներ, կատարել ենք մեր ստանձնած պարտավորությունները և ջանքեր ենք գործադրում այն պահպանելու ուղղությամբ: Իսկ Իրանի հետ առևտրային հարաբերություններում, մենք արել ենք մեր պարտավորություններից ավելին»:

Հայտարարության մեջ ասված է. «Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ՝ ՀԳՀԾ-ի պահանման շուրջ իրատեսական լուծումներ գտնելու ուղղությամբ»:

Հուլիսի 5-ին Թվիթերում արած հաղորդագրությնան  մեջ, Իրանի ԱԳՆ Զարիֆը գրել էր. «Մի հավատացեք քարոզչական հայտարարություններին: Իրանը մինչ այժմ առնվազն վեց անգամ ակտիվացրել է ՀԳՀԾ-ում առկա  վեճերի լուծման մեխանիզմը՝ կապված ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորորությունները խախտելու հետ»: