Օկուպացված տարածքներում լայնամասշտաբ ցույցեր են տեղի ունեցել Նեթանյահուի դեմ
Բռնագրաված Պաղեստինի հազարավոր բնակիչներ, տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Թել Ավիվում ու բռնագրաված Երուսաղեմում ցույցեր անցկացնելով, պահանջել են Սիոնիստական ռեժիմի վարչապետի հրաժարականը:
Իսրայելցի ցուցարարները իրենց ձեռքերում կրել են պաստառներ, պահանջելով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը: Նրանք բողոքել են վերջինիս կոռուպցիոն քայլերի դեմ:
Կարգախոսներ վանկարկելով, բողոքարարները դատապարտել են Սիոնիստական ռեժիմի կառավարության անարժանությունը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում, և Հորդանան գետի արևմտյան ափի մի հատվածը օկուպացված տարածքներին բռնակցելու Նեթանյահուի նախագիծը:
Հուլիսի 1-ին, նախատեսված էր Արևմտյան ափի մի հատվածը օկուպացված տարածքներին բռնակցելու Սիոնիստական ռեժիմի նախագծի իրագործումը, սակայն պաղեստիցիների ու շատ երկրների կողմից գործադրվող ճնշումների և օկուպացված Պաղեստինի բնակիչների անհամաձայնության արդյունքում, ռեժիմը հարկադրված եղավ հետաձգել նախագծի իրագործումը: