Ռուսաստանի քննադատությունը՝ Սիրիայի հարցով Արևմուտքի մոտեցմանը
Ռուս բարձրաստիճան դիվանագետը Սիրիայում քիմիական հարձակումների վերբերյալ Արևմուտքի վերաբերմունքը սխալ է բնութագրել:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ- ի դեսպան Միխայիլ Ուլյանովն իր թվիթերյան էջում գրել է. «Քիմիական հարձակումների հարցով արևմտյան երկրների վերաբերմունքը կայանում է նրանում, որ այդ ամենը հիրմնված է մի ծիծաղելի ենթադրության վրա, թե Սիրիայի պաշտոնյաները մազոխիզմով են տառապում և իրենց հրի ճարակ են դարձնում՝ առանց որևէ նպատակի:
Ռուս պաշտոնյան հավելել է.«Արևմուտքն անտեսում է այն փաստը, որ միայն Սիրիայի կառավարության ընդդիմադիրներն են օգուտ ստանում քիմիականն նյութերի կիրառումիւց»:
Սիրիայում Ռուսաստանի հաշտության կենտրոնը, չորեքշաբթի օրը հայտարարեց, որ 15 հոգուց բաղկացած մի ահաբեկչական խումբ, մարտի 23-ին նպատակ է ունեցել քիմիական նյութերով լցված պայթուցիկներ պայթեցնել Իդլիբում:
Ահաբեկիչները նպատակ ունեին Սիրիային մեղադրել քիմիական զենքի կիրառման մեջ: