ՄԱԳԱՏԷ-ն հակադարձել է Եվրոպայի հյուսիսում ռադիոակտիվ նյութերի առկայությանը
https://parstoday.ir/hy/news/world-i122585-ՄԱԳԱՏԷ_ն_հակադարձել_է_Եվրոպայի_հյուսիսում_ռադիոակտիվ_նյութերի_առկայությանը
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Եվրոպայի հյուսիսում ռադիոակտիվ ճառագայթման բարձր քանակությունը, հավանաբար, կապված է միջուկային ակտիվ ռեակտորի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 07, 2020 12:22 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ն հակադարձել է Եվրոպայի հյուսիսում ռադիոակտիվ նյութերի առկայությանը

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Եվրոպայի հյուսիսում ռադիոակտիվ ճառագայթման բարձր քանակությունը, հավանաբար, կապված է միջուկային ակտիվ ռեակտորի հետ:

Բրյուսելում լույս տեսնող New Europe կայքի հաղորդման համաձայն, ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ իզոտոպների մակարդակի բարձրանալը հավանաբար կապված է ակտիվ կամ վերանորոգման ընթացքում գտնվող միջուկային ռեակտորի հետ, որը կարող է արտանետել ռադիոակտիվ ճառագայթներ:

ՄԱԿ-ին կից այդ կառույցը նշել է, որ այդ ճառագայթումների առնչությունը միջուկային վառելիքի վերամշակման կայանի,  վառելիքի թափոնների ավազանի կամ արդյունաբերության ու բժշկության մեջ ճառագայթման օգտագործման հետ անհավանական է թվում և դեռևս պարզ չէ դրանց աղբյուրը:

Ուրբաթ օրը, Նիդերլանդների առողջապահության գործակալությունը հայտարարել է վերջին օրերի ընթացքում Ֆինլանդիայի, Հարավային Սկանդինավիայի և Արկտիկայի որոշ հատվածներում ռադիոակտիվ իզոտոպների մակարդակի բարձրանալու մասին: