Պեկինը քննադատել է Չինաստանի ներքին հարցերին միջամտելու ԱՄՆ-ի քայլը
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակն այդ երկրի ներքին գործերին միջամտելու կապակցությամբ կրկին նախազգուշացրել է ԱՄՆ-ին:
Չորեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, Ջաո Լի Չինաը ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Տիբեթի կամ տարածաշրջանի հետ կապված այլ խնդիրներին, քանի որ դա Չինաստանի ներքին խնդիրն է և Պեկինն օտարերկրյա ուժերին թույլ չի տա միջամտել իր ներքին հարցերին:
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«Արձագանքելով չինաստանցի որոշ պաշտոնյաների դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված սահմանափակումների քայլին, Չինաստանը նույնպես վիզայի տրամադրման սահմանափակումներ կկիրառի այն ամերիկացիների դեմ, որ աօրինական քայլեր են կատարել Տիբեթի դեմ»:
Շարունակելով իր խոսքերը, նա նշել է.«ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ազդել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի վրա և աջակցության կարիք ունեցղ զարգացող երկրներին վտանգի է ենթարկել»: