ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել Չինաստանի նկատմամբ
Հուլիս 10, 2020 08:01 Asia/Tehran
Մարդու իրավունքների խախտման մեղադրանքով ԱՄՆ-ի գանձապետարանը նոր պատժամիջոցներ է կիրառել Չինաստանի նկատմամբ: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել չորս չինացիավագ պաշտոնյաների և Սինցզյանի հանրային անվտանգության կենտրոնի նկատմամբ:
Վերջերս ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն ավելի են լարվել՝ առևտրային վեճերի, Հոնկոնգում տիրող իրավիճակի և կորոնավիրուսի տարածման պատճառով:
Ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ, այդ թվում Դոնալդ Թրամփը, բազմիցս Չինաստանին մեղադրել են անարդար առևտրի, և Հոնկոնգում ոտնձգության և մարդու իրավունքների ոտնահարման մեջ:
Չինաստանը հերքել է այդ մեղադրանքները և հայտարարել է, որ ԱՄՆ-ն է խախտում միջազգային կանոնները:
Պիտակ