Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ պատժամիջոցների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i122733-Չինաստանը_նախազգուշացրել_է_ԱՄՆ_ին_պատժամիջոցների_կապակցությամբ
Չինաստանի ԱԳՆ խոսնակն ի պատասխան ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների, սպառնացել է այդ երկրի պաշտոնյաների, կազմակերպությունների և քաղաքացիների դեմ պատժամիջոցներ սահմանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2020 14:58 Asia/Tehran
  • Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ պատժամիջոցների կապակցությամբ

Չինաստանի ԱԳՆ խոսնակն ի պատասխան ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների, սպառնացել է այդ երկրի պաշտոնյաների, կազմակերպությունների և քաղաքացիների դեմ պատժամիջոցներ սահմանել:

Ի պատասխան Սինցզյանի ինքնավար մարզում մարդու իրավունքների խախտումների պատրվակով  Չինաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցների, ուրբաթ օրը Ժաո Լի Ժիանն ասել է, որ Վաշինգտոնը միջամտում է Չինաստանի ներքին գործերին:

Նա հավելել է.«ԱՄՆ-ի նման գործողությունները վնասում են երկկողմ հարաբերություններին»:

ԱՄՆ-ի միջամտությունը Հոնկոնգի, Թայվանի, Սինցզյանի ներքին գործերին և կորոնավիրուսի տարածման կապակցությամբ Չինաստանին ուղղված մեղադրանքներն ավելի են սրել  Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները: