Ադրբեջանի ԱԱԾ-ն ձերբակալել է երկրի պաշտպանության նախկին նախարարին
Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրի պաշտպանության նախկին նախարարին
Թարթառի շրջանում ադրբեջանական և հայկական ուժերի միջև բուռն բախումներից հետո, որի հետևանքով զոհվել են չորս ադրբեջանցի զինծառայողներ, ԱԱԾ-ն ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գադիևին՝ կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով: Նա մեղադրվում է հասարակական կարծիքը շեղելու փորձի և պետական դավաճանության մեջ:
Ըստ ԱԱԾ հայտարարության՝ Ղազիևը փորձել է սոցիալական մեդիայի միջոցով տարածված կեղծ լուրերով թուլացնել բանակի ու կառավարության հեղինակությունը, և օգտվելով ստեղծված իրավիճակից, կառավարության դեմ փողոցային խռովությունների կոչ անելով, հասնել իր նպատակին, որն է՝ զավթել իշխանությունը:
Ադրբեջանի կառավարության ընդդիմադիները հայտարարել են, որ ձերբակալելով Ռահիմ Գադիևին, կառավարությունը փորձում է ծածկել իր պարտությունը Հայաստանի հետ հակամարտության ժամանակ, որի ընթացքում գրանցվել են զոհեր: