Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել սպառազինություն արտադրող ամերիկյան ամենախոշոր գործարանի նկատմամբ
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել սպառազինություն արտադրող ամերիկյան ամենախոշոր գործարանի՝ Lockheed Martin-ի նկատմամբ:
Հուլիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ գործարանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, քանի որ այն նախատեսում էր Թայվանին վաճառել 620 միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա:
Ավելի վաղ, Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պայմանավորվել է կղզուն վաճառել 620 միլիոն դոլար արժողությամբ զենք:
Պեկինը մի քանի անգամ նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ Թայվանին զենք վաճառելու կապակցությամբ, նշելով, որ չի հանդուրժի որևէ երկրի, այդ թվում ՝ Միացյալ Նահանգների կողմից կղզուն զենքի վաճառքը, քանի որ այդ քայլը հակասում է «միացյալ Չինաստանի» սկզբունքին:
Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի անբաժանելի մասը: