Բելառուսում չարտոնված հավաքների ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցներ են ձերբակալվել
https://parstoday.ir/hy/news/world-i122967-Բելառուսում_չարտոնված_հավաքների_ընթացքում_ԶԼՄ_ների_աշխատակիցներ_են_ձերբակալվել
Բելառուսում ոստիկանության աշխատակիցները լրատվամիջոցների ավելի քան տասը աշխատակիցների են ձերբակալել՝ հանրապետության մի քանի քաղաքներում չարտոնված փողոցային ցույցերը լուսաբանելու ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2020 08:53 Asia/Tehran
  • Բելառուսում չարտոնված հավաքների ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցներ են ձերբակալվել

Բելառուսում ոստիկանության աշխատակիցները լրատվամիջոցների ավելի քան տասը աշխատակիցների են ձերբակալել՝ հանրապետության մի քանի քաղաքներում չարտոնված փողոցային ցույցերը լուսաբանելու ընթացքում:

Այս մասին հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Բելառուսի լրագրողների ասոցիացիային:

Ըստ կազմակերպության տեղեկատվության, ձերբակալվածների թվում նաև արտասահմանցի լրագրողներ են եղել:

«Բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել են լրագրողները, որոնք ուղիղ հեռարձակում են վարել դեպքի վայրից», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացրել են ասոցիացիայից՝ լրատվամիջոցների ձերբակալված ներկայացուցիչներին արդեն ազատ են արձակել ՝ առանց արձանագրություններ կազմելու:

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում բողոքի ինքնաբուխ ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր գրանցել ընդդիմության առաջատար թեկնածուներ Վիկտոր Բաբարիիկոյին և Վալերի Ցեպկալոյին:

Նախագահական ընտրությունները Բելառուսում կանցկացվեն օգոստոսի 9-ին, դրանց կմասնակցեն հինգ թեկնածուներ, այդ թվում՝ պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:

1in.am