Բորելը կոչ է արել Եվրոպային ՀԳՀԾ-ի հարցով համագործակցել Իրանի հետ
Հուլիս 15, 2020 12:36 Asia/Tehran
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը Եվրամիությանը կոչ է արել ջանքեր գործադրել ՀԳՀԾ-ի հարցով Իրանի հետ համագործակցելու ուղղությամբ:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հինգերորդ տարեդարձի կապակցությամբ Ջոզեֆ Բորելն հայտարարել է. «ՀԳՀԾ-ի պահպանումը ոչ միայն անհրաժեշտ է այլ՝ կենասական»:
Բորելը հավելել է.«Եթե ՀԳՀԾ-ն ոչնչացվի, այլընտրանք չկա այն փոխարինելու համար»:
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն անդրադառնալով ՀԳՀԾ-ի երկարատև բանակցություններին ընդգծել է, որ առանց դիվանագիտական լուծման հնարավոր չէր հասնել վերջնական համաձայնության:
Բորելը հավելել է. «Որպես ՀԳՀԾ-ի պատասխանատու, ես կշարունակեմ աշխատել համաձայնագրի մնացած կողմերի և միջազգային հանրության այլ դերակատարների հետ»:
Պիտակ