Չինաստան. Մենք չենք վախենում ԱՄՆ պատժամիջոցներից
https://parstoday.ir/hy/news/world-i122986-Չինաստան._Մենք_չենք_վախենում_ԱՄՆ_պատժամիջոցներից
Չինաստանի արտգործնախարարության խոսնակն ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, հայտարարել է. «Մենք չենք վախենում ԱՄՆ պատժամիջոցներից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2020 14:04 Asia/Tehran
  • Չինաստան. Մենք չենք վախենում ԱՄՆ պատժամիջոցներից

Չինաստանի արտգործնախարարության խոսնակն ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, հայտարարել է. «Մենք չենք վախենում ԱՄՆ պատժամիջոցներից»:

Չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում Հուա Չունինգը, Վաշինգտոնին մեղադրելով խնդիրներ ստեղծելու և տարածաշրջանն ապակայունացնելու մեջ, հավելել է.«Պեկինը հուսով է, որ Միացյալ Նահանգները կուղղի իր սխալ ընթացքը»: 

Ավելի վաղ, ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան  մի պաշտոնյա նախազգուշացրել էր, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի պաշտոնյաների և ընկերությունների նկատմամբ Հարավաչինական ծովում:

Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները երկու ավիակիր րազմանավ է ուղարկել Հարավային   Չինաստանի ծով՝  նպատակ ունենալով ցուցադրել իր ուժը և տարաձայնություններ սերմանել տարածաշրջանի երկրների միջև:

Չինաստանը ԱՄՆ-ի այս գործողությունը որակել է որպես սադրիչ քայլ: