Չինաստան. ԱՄՆ-ն արդարացում է փնտրում՝ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i123103-Չինաստան._ԱՄՆ_ն_արդարացում_է_փնտրում_Իրանի_զենքի_էմբարգոն_երկարաձգելու_համար
Չինաստանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Միացյալ Նահանգները արդարացում է փնտրում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու համար, ինչն անօգուտ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2020 04:34 Asia/Tehran
  • Չինաստան. ԱՄՆ-ն արդարացում է փնտրում՝  Իրանի  զենքի էմբարգոն երկարաձգելու համար

Չինաստանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Միացյալ Նահանգները արդարացում է փնտրում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու համար, ինչն անօգուտ է:

Ուրբաթ օրը,  Չինաստանի ԱԳՆ Հուա Չունինը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությանը, թե՝ «այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված Իրանի սպառազինության էմբարգոն ավարտվի, Չինաստանը մտադիր է զենք վաճառել Իրանին»: 

Հունինը նշել է.  «Սա  պատրվակ է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգումը պահանջող բանաձևի վավերացման համար, ինչը, սակայն, անօգուտ է»:

Նրա խոսքերով. «Այս հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ՀԳՀԾ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլերի մասին, որը, խախտելով 2231 բանաձևը, դուրս եկավ համաձայնագրից: Հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կվերադառնա ՀԳՀԾ  և չի գնա սխալ ուղղությամբ», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը: