Չինաստան. ԱՄՆ-ն արդարացում է փնտրում՝ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու համար
Չինաստանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Միացյալ Նահանգները արդարացում է փնտրում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու համար, ինչն անօգուտ է:
Ուրբաթ օրը, Չինաստանի ԱԳՆ Հուա Չունինը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությանը, թե՝ «այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված Իրանի սպառազինության էմբարգոն ավարտվի, Չինաստանը մտադիր է զենք վաճառել Իրանին»:
Հունինը նշել է. «Սա պատրվակ է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգումը պահանջող բանաձևի վավերացման համար, ինչը, սակայն, անօգուտ է»:
Նրա խոսքերով. «Այս հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ՀԳՀԾ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլերի մասին, որը, խախտելով 2231 բանաձևը, դուրս եկավ համաձայնագրից: Հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կվերադառնա ՀԳՀԾ և չի գնա սխալ ուղղությամբ», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը: