Ադրբեջանը պնդում է, որ հայկական անօդաչու թռչող սարքեր է խոցել
https://parstoday.ir/hy/news/world-i123276-Ադրբեջանը_պնդում_է_որ_հայկական_անօդաչու_թռչող_սարքեր_է_խոցել
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկուշաբթի օրը հայկական 2 ԱԹՍ է խոցել Հայաստանի սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հետախուզական թռիչքներ իրականացնելու ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2020 12:38 Asia/Tehran
  • Ադրբեջանը պնդում է, որ հայկական անօդաչու թռչող սարքեր է խոցել

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկուշաբթի օրը հայկական 2 ԱԹՍ է խոցել Հայաստանի սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հետախուզական թռիչքներ իրականացնելու ժամանակ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այն լուրը, թե Ադրբեջանի ԶՈւ–ն հայկական 2 ԱԹՍ է խոցել։

«Սուտ է։ Առաջարկում ենք հանդարտվել։ Եթե այդպիսի դեպք լիներ առաջինը մենք կտեղեկացնեինք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ Հայաստանն էր հայտարարել ,որ անցած քանի օրերի ընթացքում Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վերջին սրացումների հետևանքով ՀՀ ԶՈւ–ն խոցել է իսրայելական արտադրության 12 ԱԹՍ:

Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին  Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումները շարունակվում են: Կան զոհեր երկու կողմից: