Ադրբեջանը պնդում է, որ հայկական անօդաչու թռչող սարքեր է խոցել
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկուշաբթի օրը հայկական 2 ԱԹՍ է խոցել Հայաստանի սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հետախուզական թռիչքներ իրականացնելու ժամանակ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այն լուրը, թե Ադրբեջանի ԶՈւ–ն հայկական 2 ԱԹՍ է խոցել։
«Սուտ է։ Առաջարկում ենք հանդարտվել։ Եթե այդպիսի դեպք լիներ առաջինը մենք կտեղեկացնեինք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ավելի վաղ Հայաստանն էր հայտարարել ,որ անցած քանի օրերի ընթացքում Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վերջին սրացումների հետևանքով ՀՀ ԶՈւ–ն խոցել է իսրայելական արտադրության 12 ԱԹՍ:
Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումները շարունակվում են: Կան զոհեր երկու կողմից: