ԱՄՆ նախկին Պաշտպանության նախարար. Վաշինգտոնը պարտվեց Իրանին բոլոր ճակատներում
Հուլիս 22, 2020 09:18 Asia/Tehran
ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Լեոն Պանետան սիոնիստական «Քան» ցանցին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը գրեթե բոլոր ճակատներում պարտվել է Թեհրանին:
Լեոն Պանետան ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը համարել է Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում Սպիտակ տան ներկայացուցիչների հերթական սխալը:
2018-ի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից և սկսեց «Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում» անվանումով ՝ քաղաքականությունը, վերականգնելով հակաիրանական պատժամիջոցները:
Քարոզարշավի մեկնարկից մոտ երեք տարի անց, շատ ամերիկացի վերլուծաբաններ և պաշտոնատար անձինք ընդունեցին դրա ձախողումը ՝ ասելով, որ քարոզարշավը չի հասել իր առավելագույն նպատակներին և ձախողվել է:
Պիտակ