Անտոնիո Գուտերեշը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցներ է ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i123345-Անտոնիո_Գուտերեշը_Հայաստանի_և_Ադրբեջանի_առաջնորդների_հետ_հեռախոսազրույցներ_է_ունեցել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` սահմանային գոտում լարվածության թուլացման կոչով։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հուլիս 23, 2020 05:10 Asia/Tehran
  • Անտոնիո Գուտերեշը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցներ է ունեցել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` սահմանային գոտում լարվածության թուլացման կոչով։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ խոսակցությունները տեղի են ունեցել հուլիսի 22-ին։ Երկու զրույցներում էլ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների կապակցությամբ։ 

Գլխավոր քարտուղարը կրկին կրկնել է անհապաղ և լիարժեք ապաէսկալացիայի, սադրիչ հռետորաբանությունից հրաժարվելու և բանակցություններին վերադառնալու իր կոչը»,- ավելացրել է Դյուժարիկը։

Armenpress.am