ԱՄՆ-ի զորուժը դուրս է գալիս Իրաքի ռազմակայանից
(last modified Thu, 23 Jul 2020 12:54:35 GMT )
Հուլիս 23, 2020 17:24 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի զորուժը դուրս է գալիս Իրաքի ռազմակայանից

ԱՄՆ միջազգային կոալիցիայի ուժերի հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ Իրաքում կկրճատվեն ամերիկյան զորքերի թիվը և «Բասմայեհ» ռազմակայանը կհանձնվի Իրաքի բանակին:

Քենետ Աքմենը ասել է, որ Իրաքում ԻԼԻՊ-ի վերադարձի վախ չկա և Իրաքի բանակը դարձել է շատ ավելի ուժեղ, քան ԻԼԻՊ-ը-ը: 

Աքմանն ասել է, որ մի շարք ռազմական բազաներ հանձնվել են Իրաքի բանակին: Նա հավելել է.«Բաղդադի մերձակայքում գտնվող «Բասմայեհ» ուսումնամարզական բազան առաջիկա շաբաթ կհանձնվի իրաքյան ուժերին»:

ԱՄՆ միջազգային կոալիցիայի ուժերի հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում կոալիցիոն ուժերի մաս կազմող ամերիկյան զորքերի քանակը կրճատվելու են: 

2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանի պատգամավորները հաստատեցին ԱՄՆ զորքերին Իրաքից վտարելու նախագիծը: