Չինաստանի Չենգդու քաղաքում փակել են ԱՄՆ հյուպատոսությունը
https://parstoday.ir/hy/news/world-i123444-Չինաստանի_Չենգդու_քաղաքում_փակել_են_ԱՄՆ_հյուպատոսությունը
Չինաստանի Չենգդու քաղաքում փակել են ԱՄՆ հյուպատոսությունը և աշխատակազմը լքլել է շենքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2020 12:51 Asia/Tehran
  • Չինաստանի Չենգդու քաղաքում փակել են ԱՄՆ հյուպատոսությունը

Չինաստանի Չենգդու քաղաքում փակել են ԱՄՆ հյուպատոսությունը և աշխատակազմը լքլել է շենքը:

«Ռոյթերս» գործակալության հաղորդման համաձայն, Չինաստանի Սիչուան նահանգի Չենգդու նահանգում ԱՄՆ հյուպատոսության դրոշը իջեցվել է:

Չենգդուում ԱՄՆ հյուպատոսությունը փակվելուց հետո հյուպատոսության շենքի շուրջ խիստ անվտանգություն ռեժիմ է կիրառվել:

Չինաստանի կառավարության որոշումը կայացել է այն բանից հետո , երբ ԱՄՆ կառավարությունը մինչև ուրբաթ օր ժամանակ էր տվել Չինաստանին փակելու իր հյուպատոսությունը Տեխասի Հյուսթոն քաղաքում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պնդել է, որ Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսությունը լրտեսական կենտրոն էր: Չինաստանը հերքել է այս մեղադրանքը:

Չինաստանը նաև 72 ժամ ժամանակ տվեց ԱՄՆ հյուպատոսությանը Չենգդուում հյուպատոսարանի շենքը դադարկելու համար: