Չինաստանի Չենգդու քաղաքում փակել են ԱՄՆ հյուպատոսությունը
Չինաստանի Չենգդու քաղաքում փակել են ԱՄՆ հյուպատոսությունը և աշխատակազմը լքլել է շենքը:
«Ռոյթերս» գործակալության հաղորդման համաձայն, Չինաստանի Սիչուան նահանգի Չենգդու նահանգում ԱՄՆ հյուպատոսության դրոշը իջեցվել է:
Չենգդուում ԱՄՆ հյուպատոսությունը փակվելուց հետո հյուպատոսության շենքի շուրջ խիստ անվտանգություն ռեժիմ է կիրառվել:
Չինաստանի կառավարության որոշումը կայացել է այն բանից հետո , երբ ԱՄՆ կառավարությունը մինչև ուրբաթ օր ժամանակ էր տվել Չինաստանին փակելու իր հյուպատոսությունը Տեխասի Հյուսթոն քաղաքում:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պնդել է, որ Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսությունը լրտեսական կենտրոն էր: Չինաստանը հերքել է այս մեղադրանքը:
Չինաստանը նաև 72 ժամ ժամանակ տվեց ԱՄՆ հյուպատոսությանը Չենգդուում հյուպատոսարանի շենքը դադարկելու համար: