Ամերիկյան մեկ ավիակիր և 12 ռազմանավեր են ժամանում Միջերկրական ծով
https://parstoday.ir/hy/news/world-i123464-Ամերիկյան_մեկ_ավիակիր_և_12_ռազմանավեր_են_ժամանում_Միջերկրական_ծով
ԱՄՆ-ի Դվայթ Դ. Էյզենհաուեր ավիափոխադրողը և ևս 12 ռազմանավներ մտնում են Միջերկրական ծով` հունական օդուժի հետ համատեղ վարժանքների համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 26, 2020 10:08 Asia/Tehran
  • Ամերիկյան մեկ ավիակիր և 12 ռազմանավեր են ժամանում Միջերկրական ծով

ԱՄՆ-ի Դվայթ Դ. Էյզենհաուեր ավիափոխադրողը և ևս 12 ռազմանավներ մտնում են Միջերկրական ծով` հունական օդուժի հետ համատեղ վարժանքների համար:

Այս մասին հայտնում է հունական Prothotema-ն:

Ամերիկյան ավիափոխադրողն այսօր կանցնի Սուեզի ջրանցքը, և ակնկալվում է, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կժամանի հունական Կրետե կղզու հարավային տարածք, որտեղ հունական օդուժը զորավարժություններ կանցկացնի:

Նավը կլինի Հունաստանի բացառապես տնտեսական գոտու սահմանին:

Զորավարժությանը մասնակցելու են Կրետե կղզու հունական ավիաբազայից ութ F-16 ինքնաթիռներ, ինչպես նաև ամերիկյան ավիակիրի չորս F-18 ինքնաթիռ:

Հունական ԶԼՄ-ները նշել են ամերիկյան նավերի այցի առանձնահատուկ կարևորությունը Հունաստանի և Թուրքիայի միջև վեճերի սրման ժամանակ, երբ Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում նավթի և գազի հայտնաբերման նոր հետազոտություններ է սկսել, ինչպես նաև Սուրբ Սոֆիան վերածել է մզկիթի, ինչը միջազգային քննադատության է արժանացել:

1in.am