Ցույցեր Բեռլինում ընդդեմ Գերմանիայի ոստիկանության բռնությունների
Հուլիս 26, 2020 08:35 Asia/Tehran
Բեռլինում հարյուրավոր քաղաքացիներ համերաշխություն հայտնելով ԱՄՆ-ում ռասիզմի ու անարդարության դեմ բողոքողներին, ցույց են անցկացրել ընդդեմ Գերմանիայի ոստիկանության կողմից կիրառվող բռնությունների:
Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, ցուցարարները շաբաթ օրը «Ֆրիդրիխ Բեռլին» հրապարակում հանրահավաք են անցկացրել ոստիկանության բռնությունների դեմ:Նրանց բողոքի ցույցը նվիրված է եղել Մարիա Բիի հիշատակին,ով հունվարի 24-ին սպանվել է Բեռլինի ոստիկանության կողմից:
Բեռլինում ոստիկանության բռնության դեմ ցույցերն այն դեպքում են սկսվել,երբ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ,այդ թվում Պորտլենում մայիսի 25-ից ի վեր հակառասիտական ցույցեր են ընթանում ընդդեմ այդ երկրի ոստիկանության:
Պիտակ