26 միլիոն ամերիկացի ընտանիքներ քաղցած են
https://parstoday.ir/hy/news/world-i123494-26_միլիոն_ամերիկացի_ընտանիքներ_քաղցած_են
ԱՄՆ-ում վերջերս անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրում 26 միլիոն ընտանիքներ բավարար քանակությամբ սնունդ չունեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2020 14:09 Asia/Tehran
  • 26 միլիոն ամերիկացի ընտանիքներ քաղցած են

ԱՄՆ-ում վերջերս անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրում 26 միլիոն ընտանիքներ բավարար քանակությամբ սնունդ չունեն:

Ինչպես հաղորդում է CNBC հեռուստաընկերության ինտերնետային կայքը, ԱՄՆ-ում Բուջետային քաղաքականության ու առաջնահերթության  կենտրոնի տվյալների համաձայն՝ 26 միլիոն ամերիկացի ընտանիքի անդամները փող չունենալու պատճառով բավարար սնունդ հայթայթելու կարողություն չունեն:

Ըստ հաղորդման մեծահասակների մոտ 20 տոկոսը, որոնք փոքր երեխաներ ունեն հայտարարել են, որ վերջին յոթ օրերի ընթացքում բավարար փող չունեն սննդամթերք գնելու համար:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ ԱՄՆ-ում կարիքավոր մարդիկ այդ ծանր պայմաններում պետք է  անհապաղ սննդի կտրոն ստանան:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ԱՄՆ-ի տնտեսությունը ճգնաժամային իրավիճակում է :

ԱՄՆ աշխատանքի նախարարության վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մոտ 50 միլիոն ամերիկացիներ գրանցվել են  գործազրկության ապահովագրության նպաստ ստանալու համար: