Ուլյանովը քննադատել է Ռուսաստանի և Չինաստանի վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտպանական ռազմավարությունը
Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպանը կասկածի տակ է առել ԱՄՆ-ի ազգային պաշտպանության ռազմավարությունը Մոսկվայի և Պեկինի նկատմամբ:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Թվիթերում գրել է, որ Ռուսաստանի և Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի ազգային պաշտպանական նոր ռազմավարությունն անիրագործելի առաքելություն է:
Ուլյանովը հրապարակել է Պենտագոնի պաշտոնակայն կայքում տեղ գտած հայտարարությունը:
Պենտագոնը վերջերս հայտարարեց, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը պաշտպանության նախարարության ճանապարհային քարտեզն է, հնարավորություն է տալիս երկարատև ռազմավարական մրացկություն ծավալել Ռուսաստանից ու Չինաստանի հետ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ազգային անվտանգության պաշտպանության ռազմավարական հանձնաժողովը, վերջերս տարածել էր պաշտոնական հաղորդագրություն, որում հայտարարել էր, որ այդ երկրի ռազմական գերազանցությունը Ռուսաստանի ու Չինաստանի նպատմամբ, նվազել է:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio