Կլինի՞ անակնկալ թուրք-ադրբեջանական զորավարժությանը. Սևրը հանգիստ չի տալիս Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i123556-Կլինի_անակնկալ_թուրք_ադրբեջանական_զորավարժությանը._Սևրը_հանգիստ_չի_տալիս_Թուրքիային
Բաքուն հայտարարել է թուրք-ադրբեջանական խոշոր զորավարժության մասին, որը մեկնարկելու է հուլիսի 29-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 10-ը: Զորավարժությունը, ըստ հայտարարության, պլանային է: Այն ներառելու է թե՛ ցամաքային, թե՛ ռազմաօդային ուժեր և ՀՕՊ համակարգ, ներառյալ թուրքական այդ ստորաբաժանումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2020 05:03 Asia/Tehran
  •  Կլինի՞ անակնկալ թուրք-ադրբեջանական զորավարժությանը. Սևրը հանգիստ չի տալիս Թուրքիային

Բաքուն հայտարարել է թուրք-ադրբեջանական խոշոր զորավարժության մասին, որը մեկնարկելու է հուլիսի 29-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 10-ը: Զորավարժությունը, ըստ հայտարարության, պլանային է: Այն ներառելու է թե՛ ցամաքային, թե՛ ռազմաօդային ուժեր և ՀՕՊ համակարգ, ներառյալ թուրքական այդ ստորաբաժանումները:

Զորավարժությունը ներառելու է նաև Նախիջևանի տարածքը: Թուրք-ադրբեջանական զորավարժությունն, անշուշտ, առավել քան ուշադրություն է գրավում տավուշյան զարգացումների և դրանում ռեգիոնալ քաղաքական, աշխարհաքաղաքական ընդգծված համատեքստի ֆոնին, մասնավորապես ռուս-թուրքական հարաբերության խնդրով:

Այդ ամենով հանդերձ, խորհրդանշական է նաև ժամկետը: Զորավարժության ավարտի օրը՝ օգոստոսի 10-ին լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը: ԱՄՆ արբիտրաժությամբ իրականացվելու էր հայ-թուրքական սահմանագծում՝ ընդհանուր առմամբ 160 հազար քմ Հայաստանով, որն ունենալու էր ելք դեպի ծով: Դաշնագիրն, իհարկե, մնաց թղթի վրա, իսկ դրա փոխարեն մեկ տարի անց եղավ «ռուս-թուրքական պայմանագրերի Հայաստանը», բազմակի անգամ փոքր և իրավազուրկ: 1921 թվականին քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը կնքեցին դե ֆակտո հայկական գործոնը խեղդելու մասին ռուս-թուրքական՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնք էլ ձևավորեցին ռեգիոնը: Հաջորդ տարի լրանում է այդ պայմանագրերի 100-րդ տարելիցը: Ինչ-որ իմաստով խորհրդանշականորեն, ներկայումս ռեգիոնալ քաղաքականության շրջանակում՝ նոր աշխարհակարգի ձևավորման լայն գործընթացի համատեքստում ռեգիոնում երկու պայմանագրերի «տրամաբանության» պայքարն է: Ռեգիոնը կամ մնում է ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերի տրամաբանության ներքո, ինչն, ըստ էության, նշանակելու է անընդհատ խորացող ճգնաժամ, կամ այն անցում է կատարում իրողությունների՝ Սևրի դաշնագրի տրամաբանություն: Խոսքն այն մասին չէ, որ հանկարծ կամ կտրուկ իրականություն է դառնում Սևրը: Հարցն այն է, թե ինչ տրամաբանությամբ են դիրքավորվում ռեգիոնալ տերությունները: Իսկ ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերի տրամաբանությունը ճգնաժամային է, որովհետև Հայաստանը արցախյան հաղթանակով պատռել է դրանք:

Հայաստանի  ղարաբաղյան (արցախյան) հաղթանակը Սևրի դաշնագրի «տրամաբանության» հաղթանակն է: Մյուս կողմից, ռեգիոնալ անվտանգային համակարգում երկու առանցքային դեր ունեցող երկրներ՝ Ռուսաստանը և Թուրքիան գտնվում են ռուս-թուրքական պայմանագրերի «տրամաբանության դաշտում»: Ներկայիս վիճակում առերևույթ կայունության ու խաղաղության սպառնալիքը միայն Ադրբեջանն ու Թուրքիան են, սակայն խորքային առումով այդ սպառնալիքի պատասխանատուն են հակահայկական պայմանագրի երկու կողմերը: Արդյո՞ք Թուրքիան խորհրդանշական նկատառումով է համատեղ զորավարժության ավարտի օր ընտրել Սևրի 100-ամյակը: Բարդ է ասել, թեև Սուրբ Սոֆիան վկայում է, որ Էրդողանի համար խորհրդանիշները, այն էլ առավել ևս պատմա-քաղաքական բնույթի, ունեն մեծ նշանակություն: Առավել ևս՝ հայկական հարցն Էրդողանին հանգիստ չի տալիս: Ունի՞ Հայաստանը օգոստոսի 10-ի համար իր խորհրդանշական-քաղաքական անակնկալը: Ի զորո՞ւ է Ռուսաստանը թողնել ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերն ու օգոստոսի 10-ին «միանալ Սևրի դաշնագրի» տրամաբանությանը:

Համենայնդեպս, Թուրքիան կասկածներ ունի, ինչով էլ պայմանավորված են հիբրիդային սպառնալիքները: Ընդ որում, այդ իմաստով բավականին երկիմաստ վիճակ է, որովհետև Անկարան Կրեմլին պայմանագրի դաշտում պահելու համար մի կողմից ճնշում է բանեցնում Մոսկվայի վրա՝ սպառնալով ռեգիոնին, մյուս կողմից, որքան ուժգնացնում է սպառնալիքը, այդքան խստացնում Ռուսաստանի առերեսումը հայերի հանդեպ և բարդացնում պայմանագրի վերհաստատումը: Փակուղում են երկուստեք, որից ելք չէ, թերևս, միակ գործիքը, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ Անկարայի ավանդական լուծումն է՝ ռեգիոնալ պատերազմը: Կովկասում այն լուծում չէ նրանցից որևէ մեկի համար, և դա լավ գիտեն երկուսն էլ: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio