Միացյալ Նահանգներում Ֆաուչիի մեծ ժողովրդականությունը հարուցել է Թրամփի նախանձը
Միացյալ Նահանգներում ժողովրդի կողմից Համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ուսումնասիրության ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչիին ցուցաբերվող մեծ ուշադրությունը հարուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախանձը:
Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, երեքշաբթի օրը արձագանքելով ԱՄՆ-ի Համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ուսումնասիրության ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչիի վայելած մեծ ժողովրդականությանը,Դոնալդ Թրամփն ասել է.«Ոչ ոք չի սիրում ինձ»:
ԱՄՆ-ում Կորոնավիրուսի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորվելուց ի վեր, նկատելի է Ֆաուչիի և Թրամփի միջև առկա տարաձայնությունը:
Ֆաուչին որ մեծ դեր ունի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբում, վերջերս ABC հեռուստակայանին տված հարցազրույցում ասել էր.«Կորոնավիրուսի վերաբերյալ Թրամփի ու նրա ղեկավարած վարչակազմի լավատեսական ու հուսադրող հայտարարությունները չեն համապատասխանում իմ ունեցած տեղեկություններին»:
ԱՄՆ-ում վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս,որ ամերիկացիների 67 տոկոսը չի վստահում կորոնավիրուսի վերաբերյալ Թրամփի խոսքերին , իսկ ամերիկացիների 65 տոկոսը հայտարարել է,որ Ֆաուչիի խոսքերն ավելի համոզիչ են քան նախագահինը:
Կորոնավիրուսով վարակվածների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջատար է աշխարհում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio