Վաշինգտոնը մտադիր է կրճատել այդ երկրում հավատարմագրված չինացի դիվանագետների թիվը
ԱՄՆ-ն դիմել է Չինաստանին՝ այդ երկրում հավատարմագրված չինացի դիվանագետների թիվը կրճատելու համար:
Ինչպես հաղորդում է «Վաշինգտոն Թայմս» թերթը, Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Չինաստանից խնդրել զգալիորեն կրճատել Միացյալ Նահանգներ գործուղած իր դիվանագետների թիվը:
Ամերիկյան թերթը պնդում է, որ չինացի դիվանագետների թիվը կրճատելու ԱՄՆ-ի որոշումը կայացել է այդ երկրում լրտեսական դեպքերն աճելու պատճառով:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը օրերս հայտարարել է.«Միջին հաշվով յուրաքանչյուր 10 ժամը մեկ նոր գործ է հարուցվում Չինաստանի հետ կապված»:
Անցած շաբաթ Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանը և Չենդուում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանը փակվելուց հետո, ամերիկացի և չինացի պաշտոնյաները բանակցություններ են վարել դիվանագիտական հավասար մակարդակ ապահովելու կապակցությամբ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio