Չինաստանը զորավարժություն է իրականացրել Հարավչինական ծովում
Չինաստանը վարժանքներ է անցկացրել Հարավչինական ծովում ՝ ԱՄՆ-ի ռազմական քայլերին հակազդելու համար:
Հինգշաբթի օրը, Չինաստանի ՊՆ խոսնակը հայտարարել է, որ զորավարժություններին մասնակցել են այնպիսի ինքնաթիռներ, ինչպես՝ H-6G և H-6J ռմբակոծիչները և մի շարք լ նոր ինքնաթիռներ:
Ռեն Վու Քիան հավելել է, որ զորավարժության ընթացքում իրականացվել են տարբեր մարտավարական գործողություններ, այդ թվում՝ ռազմական ինքնաթիռների վայրէջք և բեռնաթափում, հարձակում ծովային թիրախների վրա:
Չինաստանը նախազգուշացրել է Հարավչինական ծովում ԱՄՆ-ի անօրինական ներկայության կապակցությամբ և նշել, որ զորավարժությունների անցկացումն այդ երկրի զինված ուժերի անքակտելի իրավունքն է:
Չինաստանը հավակնություններ ունի գրեթե ամբողջ Հարավչինական ծովի, Վիետնամի, Ֆիլիպինների, Մալայզիայի, Բրունեյի և Թայվանի մի շարք տարածքների սեփականության նկատմամբ: Այդ երկրները հարուստ են նավթով և գազով:
Միացյալ Նահանգները Հարավչինական ծովը համարում է միջազգային ջրերի մի մասը և նշում, որ իր նավերը և սուզանավերը օրինական իրավունք ունեն ներկա գտնվել այդ ծովում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio