Մենենդես. Թրամփը Միացյալ Նահանգները հետ մղեց համաշխարհային բեմից
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն ասել է, որ ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությունը ԱՄՆ-ին ստիպեց նահանջել համաշխարհային ասպարեզում:
«Պետդեպարտամենտի և նախագահ Թրամփի վարչակազմի գործունեությունը վերջին երեք տարիներին լավը չի եղել, և ԱՄՆ-ն նահանջել է համաշխարհային բեմից», - ասել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Բոբ Մենենդեսը:
«Իրանի վրա առավելագույն ճնշումն անարդյունավետ է եղել», - ասել է դեմոկրատ սենատորը, դիմելով պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
Հոկտեմբերի 18-ին, ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի հիմամբ, լրանում է Իրանի դեմ ՄԱԿ-ի կողմից սահմանված զենքի էմբարգոյի ժամկետը և ԱՄՆ կառավարությունը կրկնապատկել իր ջանքերը ՝ պատժամիջոցների չեղյալ հայտարարումը կանխելու համար: