Չինաստան. Պոմպեոյի հայտարարությունները բխում են անտեղյակությունից ու անհեռատեսությունից
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջին հայտարարությունը բխում է նրա անտեղյակությունից, ամբարտավանությունից և անհեռատեսությունից:
Վանգ Վանբին, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանն այն մասին, թե Չինաստանը ներկա դարաշարջանի ամենամեծ սպառնալիքն է, ասել է. «Պոմպեոյի հայտարարությունները բխում են Վաշինգտոնի եսասիրական բնույթից»:
«Ոչ միջազգային հանրությունը և ոչ էլ չիանցիները չեն վախենում ԱՄՆ-ի գործողություններից, և դրանք դատապարտված են ձախողման», - ասել է Վանբինը ՝ նշելով, որ Պոմպեոն և նրա նմանները փորձում են միջազգային հանրությունը վերածել Չինաստանի դեմ ուղղված գործիքի:
ԱՄՆ-ի վարչակազմը, Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, Չինաստանի վրա ճնշում գրոծադրելու նպատակով, բարձրացրել է այդ երկրից ներկրվող ապրանքերի մաքսատուրքերը, առևտրային պատերազմ է սկսել Պեկինի հետ, պատժամիջոցներ սահմանել չինական խոշոր ընկերությունների, ներառյալ Huawei- ի նկատմամբ, ամրապնդել համագործակցությունը Թայվանի հետ, նավատորմ գործուղել Հարավչինական ծով, կորոնավիրուսի կապակցությամբ հակաչինական հայտարարությունն արել և վերջապես փակել է Տեխասի Հյուսթոն քաղաքում Չինաստանի հյուպատոսությունը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio