Թրամփ. Մենք ավելի մեծ ուժ կգործադրենք՝ ցուցարարներին փողոցից հեռացնելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i123722-Թրամփ._Մենք_ավելի_մեծ_ուժ_կգործադրենք_ցուցարարներին_փողոցից_հեռացնելու_համար
ԱՄՆ նախագահը մեկ անգամ ևս սպառնացել է ուժ կիրառել Պորտլենդի հակառասիստ ​​ցուցարարների դեմ:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Օգոստոս 01, 2020 04:20 Asia/Tehran
  • Թրամփ. Մենք ավելի մեծ ուժ կգործադրենք՝ ցուցարարներին փողոցից հեռացնելու համար

ԱՄՆ նախագահը մեկ անգամ ևս սպառնացել է ուժ կիրառել Պորտլենդի հակառասիստ ​​ցուցարարների դեմ:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պորտլենդը որակել էր «ահաբեկչության բույն» և հակառասիստ ​​ցուցարարներին՝ «ահաբեկիչներ»:

Թրամփը սպառնացել է, որ եթե ցուցարարները չազատեն փողոցները, կառավարությունն ավելի մեծ ուժ կկիրառի: 

Թրամփը, որն ի նկատի ունի ազգային գվարդիայի զորքերի գործուղումը Պորտլենդ, ասել է. «Մենք այլընտրանք չունենք, քանի որ ձախ ծայրահեղականները խռովություններ են հրահրում տարբեր քաղաքների փողոցներում»:

Վերջերս ԱՄՆ Դաշնային զորքերը կառավարության հրամանով տեղակայվել էին  Օրեգոն նահանգում՝ կառավարական շինությունները պաշտպանելու և քաղաքում հակառասիստ բողոքարարների դեմ պայքարի նպատակով:

ԱՄՆ-ի շատ քաղաքներում մայիսի 25-ից բողոքի ցույցեր են անցկացվում սևամորթ Ջորջ Ֆլոյդի​​ սպանությունից հետո:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio