Ամերիկացիների մեծ մասը անհանգստացած է ընտրությունների ժամանակ հնարավոր կեղծիքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i123737-Ամերիկացիների_մեծ_մասը_անհանգստացած_է_ընտրությունների_ժամանակ_հնարավոր_կեղծիքների_կապակցությամբ
Ուրբաթ օրը հրապարակված նոր հարցման համաձայն, ամերիկացիների մեծ մասն անկախ նրանից, թե որ կուսակցության թեկնածուին է պատարստվում ձայն տալ, անհանգստացած են 2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրություններում խախտումների հավանականությամբ:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Օգոստոս 01, 2020 07:21 Asia/Tehran
  • Ամերիկացիների մեծ մասը անհանգստացած է ընտրությունների ժամանակ հնարավոր կեղծիքների կապակցությամբ

Ուրբաթ օրը հրապարակված նոր հարցման համաձայն, ամերիկացիների մեծ մասն անկախ նրանից, թե որ կուսակցության թեկնածուին է պատարստվում ձայն տալ, անհանգստացած են 2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրություններում խախտումների հավանականությամբ:

Ipsus- ի կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար գրանցվածների մոտ կեսը մտավախություն ունի, որ փոստային քվեարկության ժամանակ կարող են գրանցվել ընտրակեղծիքներ:

Ըստ այս  հաղորդման, փոստային քվեարկության հավանականությունը մեծ է, հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիան: 

Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հարցումների համաձայն, հետ է մնում իր մրցակից Ջո Բայդենից և արդեն իսկ փորձում է կասկածներ փոստի միջոցովա անցկացվելիք առաջացնել ընտրությունների վերջնական արդյունքների կապակցությամբ:

Անցած հինգշաբթի Թրամփը դեմ էր արտահայտվել փոստի միջոցով  ընտրություններին ՝ պնդելով, որ  այդ դեպքում ընտրությունները կարող են կեղծվել:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio