Ամերիկացի ցուցարարը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
https://parstoday.ir/hy/news/world-i123752-Ամերիկացի_ցուցարարը_դատապարտվել_է_20_տարվա_ազատազրկման
ԱՄՆ-ի դատարանը ծանր պատիժ է սահմանել այն ցուցարարարի համար, որը մեղադրվում է Պորտլենդի Դաշնային դատարանի շենքի վրա հարձակվելու մեջ:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Օգոստոս 01, 2020 13:48 Asia/Tehran
  • Ամերիկացի ցուցարարը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

ԱՄՆ-ի դատարանը ծանր պատիժ է սահմանել այն ցուցարարարի համար, որը մեղադրվում է Պորտլենդի Դաշնային դատարանի շենքի վրա հարձակվելու մեջ:

Երիտասարդ ամերիկացի  Գաբրիել Ագարդ-Բերիհիլլը, ով պայթուցիկ սարք է նետել Պորտլենդի դաշնային դատարանի շենքի ուղղությամբ,  դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է դիտավորյալ հրդեհ առաջացնելու մեջ:

ԱՄՆ Օրեգոն նահանգի դատախազության գրասենյակն ուրբաթ օրը հրապարակել է հաղորդագրություն, որում  ցուցարարին հանցագործ է անվանել:

Նշվում է, որ հիշյալ անձն անցած երեքշաբթի օրը տեղի ունեցած ցույցերի ընթացքում պայթուցիկ սարք է նետել քաղաքի դաշնային դատարանի շենքի ուղղությամբ:

Փորձագետների կարծիքով, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին, ճգնաժամային քաղաքներ, այդ թվում Պորտլենդ,  դաշնային ոստիկանության ուժեր գործուղելու   և ցուցարարներին ճնշելու Թրամփի որոշումը հանգեցրել է բռնությունների ուժեղացմանը: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio