ԱՄՆ Պետդեպարտամենտը հովանավորել է Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլխին
https://parstoday.ir/hy/news/world-i123794-ԱՄՆ_Պետդեպարտամենտը_հովանավորել_է_Թոնդար_ահաբեկչական_խմբավորման_պարագլխին
Արձագանքելով Իրանի կողմից Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ջամշիդ Շարմահդի ձերբակալությանը, ԱՄՆ Պետդեպարտամենտը միջամտողական հայտարարություն է արել և հաջակցություն վերջինի:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Օգոստոս 02, 2020 14:39 Asia/Tehran
  • ԱՄՆ Պետդեպարտամենտը հովանավորել է Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլխին

Արձագանքելով Իրանի կողմից Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ջամշիդ Շարմահդի ձերբակալությանը, ԱՄՆ Պետդեպարտամենտը միջամտողական հայտարարություն է արել և հաջակցություն վերջինի:

ԱՄՆ Պետդեպարտամենտը միջամտողական հայտարարություն անելով և անդրադառնալով Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ջամշիդ  Շարմահդի ձերբակալությանը, Իրանի իսլամական հանրապետությանը կոչ է արել հարգել միջազգային իրավունքի նորմերը:

Դա այն դեպքում, երբ Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Շարմահդին հյուրընկալելու և Իրանում կործանարար գործողություններ իրականացրած ահաբեկչական խմբավորմանն աջակցելու ԱՄՆ կառավարության քայլը:

Իրանի անվտանգության նախարարությունը շաբաթ օրը հրաապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է. «Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ջամշիդ Շարմահդը, որը Միացյալ Նահանգներից ղեկավարում էր Իրանում կազմակերպված դիվերսիոն գործողությունները, ձերբակալվել է Իրանի անվտանգության ուժերի բարդ գործողությունների արդյունքում»:

Շարմահդն իր ահաբեկչական քայլերից մեկն իրագործել էր 2008 թվականին: Նա նախագծել ու իրակագործել  էր Իրանի հարավային Ֆարս նահանգի կենտրոնական Շիրազ քաղաքի «Սեյեդ Ալ-Շոհադա Հոսեյնիե»-ում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով նահատակվեցին 14  և վիրավորվեցին 215 հոսեյնական սգավորներ: 

 

 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio