Ամերիկացի ուսուցիչները դեմ են կորոնավիրուսի պայմաններում դպրոցների բացմանը
ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, ուսուցիչները բողոքել են դպրոցները դպրոցները բացելու կառավարության ծրագրերը՝ վկայակոչելով կորոնավիրուսի պանդեմիայի պայմանները:
Ըստ Ռոյթերս լրատվական գործակալության հաղորդման, երկուշաբթի օրը երկրի ավելի քան 35 շրջաններում ամերիկացի ուսուցիչները փողոցային բողոքի ցույցեր են կազմակերպել և իրենց բողոքը հայտնել դպրոցների վերաբացման կառավարության որոշման կապակցությամբ:
Ամերիկացի ուսուցիչները կոչ են արել շարունակել փակ պահել դպրոցները նաև օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Միացյալ Նահանգները ներկայումս գլխավորում է աշխարհը ՝ ինչպես կորոնավիրուսով վարակվածների, այնպես էլ վիրուսի հետևանքով մահվան դեպքերի առումով:
Համաձայն վերջին վիճակագրության; Մինչ այժմ ԱՄՆ-ում ավելի քան 4,862,174 մարդ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից 158.929-ը մահացել են: