ԵՏՀ-ում մեկնարկել է փորձագիտական խորհրդակցությունների շարքը
https://parstoday.ir/hy/news/world-i123913-ԵՏՀ_ում_մեկնարկել_է_փորձագիտական_խորհրդակցությունների_շարքը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում` ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ, մեկնարկել է մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման համապարփակ պլանի մշակմանն ուղղված փորձագիտական խորհրդակցությունների շարքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2020 12:42 Asia/Tehran
  • ԵՏՀ-ում մեկնարկել է փորձագիտական խորհրդակցությունների շարքը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում` ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ, մեկնարկել է մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման համապարփակ պլանի մշակմանն ուղղված փորձագիտական խորհրդակցությունների շարքը:

Ընդհանուր առմամբ, Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման այս ռազմավարական ուղղությունները հաստատվել էին դեռ այս տարվա մայիսին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Առաջին քննարկման թեման Եվրասիական տնտեսական միությունում ռազմավարական պլանավորման և երկարաժամկետ կանխատեսման հարցերն են: Գիտական ​​համայնքի ներկայացուցիչների և փորձագետների լայն շրջանակի մասնակցությամբ բանավեճի ընթացքում քննարկվել են տնտեսական զարգացմանը նպաստելու մեխանիզմների ձևավորմանը վերաբերող ռազմավարական ուղղությունների դրույթների կատարմանն ուղղված մոտեցումները` տնտեսության կանխատեսման մեթոդիկայի, ԵՏՄ-ի գիտատեխնիկական զարգացման կատարելագործմամբ, ինչպես նաև` մինչև 2035 թվականը Միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակմամբ:

«Ներկայիս իրավիճակի բարդությունը տուբուլենտության մեջ է, որը կապված է համաշխարհային տնտեսության վերակառուցման, տեխնոլոգիական և համաշխարհային տնտեսաձևի փոփոխության հետ, որում միտումները տեսանելի չեն, ինչը դժվարացնում է ավանդական տնտեսաչափական մոդելների օգտագործումը կանխատեսման համար: Այս իրավիճակում մենք պետք է սկզբունքորեն նոր մոտեցումներ փնտրենք ռազմավարական կանխատեսման համար»,- ասել է նախարար Գլազևը:

Armedia.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio