Ռուսաստանը կրկին դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի հակաիրանական բանաձևին
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության գրասենյակն ընդգծել է.«ԱՄՆ-ի հակաիրանական բանաձևի դեմ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվելու»:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության գրասենյակի իրազեկ մի պաշտոնյա չորքեշաբթի օրը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի բանաձևի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել և այս փաստաթուղթն Անվտանգության խորհրդում վավերացվելու ոչ մի շանս չունի:
Ռուս պաշտոնյան, որը չի ցանկացել հայտնել իր անունը, հավելել է.«Ռուսաստանը շարունակում է ընդդիմանալ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ առաջարկած բանաձևի նախագծին, որն ուղարկվել է Անվտանգության խորհուրդ»:
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ԱԽ-ի հունիսի 30-ին գումարած նիստում զգուշացրել էր, որ եթե նույնիսկ առաջիկայում ԱՄՆ-ի հակաիրանական բանաձևը քվեարկության դրվի, այն չի վավերացվելու:
Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն, 2020 թվականի հոկտեմբերի 18-ին չեղարկվելու է Իրանի զենքի էմբարգոն:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio