Միջոցառումներ են կայացել Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների տարեդարձի առիթով
(last modified Thu, 06 Aug 2020 13:08:25 GMT )
Օգոստոս 06, 2020 17:38 Asia/Tehran

Ճապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ բանակի կողմից Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների 75-ամյակին նվիրված արարողություն:

Հինգշաբթի օրը Հիրոսիմա քաղաքում ութսուն երկրների պաշտոնատար անձանց ներկայությամբ կայացած միջոցառման ժամանակ Ճապոնիայի վարչապետ Ցինզո Աբեն նշելով, որ աշխարհն այլևս չպետք է ականատես լինի նման աղետների հավելել է.«Աշխարհի երկրները պետք է աշխատեն երկխոսության միջոցով  վերացնել անվստահությունը»:

1945-ի օգոստոսի 6-ին, ԱՄՆ Նախագահ Հարի Թրումանի հրամանով ԱՄՆ-ի բանակի B-29 ռմբակոծիչը Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա նետեց ատոմային ռումբ:

Երեք օր անց Միացյալ Նահանգները երկրորդ ատոմային ռումբը նետեցին Ճապոնիայի Նագասակի քաղաքի վրա: Ատոմային ռմբակոծության հետևանքով զոհվեցին մոտ 220 000 մարդ:

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները աշխարհում միակ միջուկային զենքի կիրառումն է և ԱՄՆ ​​երբեք ներողություն չի խնդրել դրա համար:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio