Չինաստանը եւ Իրանը ազգային ցուցադրանքներ չեն ներկայացնելու «Բանակ-2020» համաժողովին
https://parstoday.ir/hy/news/world-i123964-Չինաստանը_եւ_Իրանը_ազգային_ցուցադրանքներ_չեն_ներկայացնելու_Բանակ_2020_համաժողովին
Չինաստանը եւ Իրանը իրենց ազգային ցուցադրանքները չեն ներկայացնելու «Բանակ-2020» ռազմատեխնիկական համաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2020 14:07 Asia/Tehran
  • Չինաստանը եւ Իրանը ազգային ցուցադրանքներ չեն ներկայացնելու «Բանակ-2020» համաժողովին

Չինաստանը եւ Իրանը իրենց ազգային ցուցադրանքները չեն ներկայացնելու «Բանակ-2020» ռազմատեխնիկական համաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության առաջավոր տեխնոլոգիաների գիտահետազոտական գործունեության եւ տեխնոլոգիական ուղեկցության գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Անդրեյ Գոնչարովը հայտնել Է, որ յոթ երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Չինաստանը, Պակիստանը, Հնդկաստանը, Իրանը, պլանավորում են ազգային ցուցադրանքներ կազմակերպել համաժողովում:

«Հինգ երկրներ (Բելառուսը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ղազախստանը, Պակիստանը) համաժողովում կներկայացնեն իրենց ազգային ցուցադրանքները, որտեղ մեր օտարերկրյա գործընկերները կցուցադրեն առավել հեռանկարային նմուշները եւ մշակումները»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ ընդամենը համաժողովին պլանավորում են մասնակցել 72 պետությունների ներկայացուցիչներ: Բացի այդ, սկզբից պլանավորել Էին բարձր մակարդակի պատվիրակություններ ուղարկել 11 երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը, Բրազիլիան, Հունաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Շրի-Լանկան, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Օսիան: Այժմ կազմը փոխվել Է, իրենց պատվիրակներին հանել են Հունաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Շրի-Լանկան, ավելացել են Վիետնամը, Ռուանդան եւ Լիբանանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio